Արտաշատի Ա.Խարազյանի անվան թատրոնի դերասանուհի Գրետա Գալստյանը
պարգեւատրվել է մարզպետի հուշամեդալով
00:00, 11 Դեկտեմբեր, 2009
ԱՐՏԱՇԱՏ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Լիլիթ Մաճկալյան):
Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Գրետա
Գալստյանը 70-ամյակի առթիվ այսօր պարգեւատրվեց մարզպետի հուշամեդալով:
«Մեծ արվեստ է լինել դերասան, խաղալ բեմում եւ մի քանի հարյուր մարդկանց
ուշադրությունը կարողանալ սեւեռել քեզ վրաե,- նշեց մարզպետի տեղակալ Սամվել
Մինասյանը` հավելելով, որ դերասանուհին թե առաջնային, թե երկրորդական
կերպարները կերտել է այնպիսի վարպետությամբ, որ հանդիսատեսը թատրոնից միշտ
հեռացել է մեծ տպավորությամբ:
«Ես ուզում եմ , որ դուք միշտ առողջ լինեք, որ արտաշատյան թատրոնի բեմը
կարողանա միշտ վայելել Ձեր ներկայությունը, նաեւ նոր սերնդի երիտասարդ
դերասանուհիներին կարողանաք տպավորել ու փոխանցել Ձեր երտասարդ ավյունն ու
ոգին ե,- նշեց թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը:
Գ.Գալստյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ
ասաց. «Խոստանում եմ, ինչքան կապրեմ, ինչքան կկարողանամ` կլինեմ բեմում եւ
կկերտեմ նորանոր կերպարներե:
Նշենք, որ Գ.Գալստյանը 1960 թվականին ավարտել է Երեւանի
գեղարվեստաթատերական ինստիտուտը եւ անմիջապես աշխատանքի է անցել Արտաշատի
Ա.Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում: Կերտել է 100-ից ավել կերպարներ,
արժանացել ՀՀ վաստակավոր արտիստուհու կոչման: