«ՎիվաՍել-ՄՏՍե-ը նախատեսում է առուցել սեփական արագընթաց
օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը
00:00, 17 Նոյեմբեր, 2009
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՎիվաՍել-ՄՏՍե եւ GNC-Alfa
ընկերություններն այսօր ստորագրել են պայմանագիր, որի արդյունքում «ՎիվաՍել-
ՄՏՍե-ը հնարավություն կստանա կառուցել սեփական արագընթաց օպտիկամանրաթելային
մայրուղային ցանցը: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին «ՎիվաՍել-ՄՏՍե
ընկերությունից, պայմանագրով նախատեսված է, որ «ՎիվաՍել-ՄՏՍե-ը ձեռք կբերի
օպտիկական մանրաթելեր GNC-Alfa ընկերությանը պատկանող մալուխային ցանցից, որը
ձգվում է հայ-իրանական սահմանից մինչեւ Երեւան:
GNC-Alfa-ի օպտիկամանրաթելային մալուխը համակցված է Իրանի
օպտիկամանրաթելային ցանցին, որի շնորհիվ ելք է ապահովվում դեպի
հեռահաղորդակցության համաշխարհային ցանցեր: Պայմանագիրը թույլ է տալիս, որ
«ՎիվաՍել-ՄՏՍե-ն ունենա անկախ եւ հուսալի համահանրապետական ցանց` միջազգային
ձայնային տվյալների արագ փոխանցման ու ինտերնետի ելքով: Պայմանագրի համաձայն
ձեռքբերված մալուխի շահագործումն ու սպասարկումը կիրականացվի GNC-Alfa-ի
կողմից:
Ակնկալվում է, որ արագընթաց օպտիկամանրաթելային մալուխային ցանցը
Հայաստանին կապահովի թվային հաղորդակցության բարձր արագություն: «Արեւմտյան
կիսագնդում օպտիկամալուխային կապուղիները մեծ տարածում են գտել
հեռահաղորդակցության ցանցերում` ընկերությունները վերափոխելով բարձր
տեխնոլոգիական կենտրոնների: «ՎիվաՍել-ՄՏՍե-ի սեփական օպտիկամանրաթելային ցանցը
Հայաստանին կընձեռի լայնաշերտ մուտքի հնարավորություն: Երեւանն ու խոշոր
քաղաքները կապ կհաստատեն Մերձավոր ու Հեռավոր Արեւելքի, Եվրոպայի եւ մնացյալ
աշխարհի հետ: Օպտիկամանրաթելային ցանցը թույլ կտա մատուցել նոր
ծառայություններե, - ասել է «ՎիվաՍել-ՄՏՍե-ի գլխավոր տնօրեն Ռալý Յիրիկյանը:
Նշենք, որ GNC-Alfa-ն ցանցային ծառայությունների լիցենզավորված
օպերատոր է Հայաստանում: Ընկերության ցանցը հիմնված է օպտիկա-մանրաթելքային
մալուխի վրա եւ նախագծված է բավարարելու ýիքսված եւ շարժական օպերատորների,
Ինտերնետ պրովայդերների եւ խոշոր ձեռնարկությունների տրանսպորտային
կապուղիների ու արագագործ Ինտերնետի աճող պահանջարկը: