Թուրքիայում հայտնի երգիչ-երգահան, ծագումով հայ Յաշար Քուրթը մտադիր է ýիլմ նկարահանել իր կյանքի պատմության մասին

00:00, 13 Հոկտեմբեր, 2009
ՍՏԱՄԲՈՒԼ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յաշար Քուրթը ծագումով իր հայ լինելու մասին իմացել է 40 տարեկանում: Նա Թուրքիայում հայտնի է երգիչ-երգահան է եւ համագործակցում է Արտո Թունջբոյաջյանի հետ: Թուրքական «Հաբերիե հետ զրույցում Յաշար Քուրթն ասել է, որ մտադիր է իր այդ պատմությունը նկարագրող ýիլմ նկարահանել, ինչի վրա արդեն սկսել է աշխատել: «Ընտանիքս երկար տարիներ հայտնի պատճառներով թաքցրել է իր հայկական ծագում ունենալը: Հայրս մշտապես խուսափողական պատասխան էր տալիս մեր ծագման մասին իմ հարցերին: Արտո Թունջբոյաջյանի հետ առաջին անգամ Հայաստան կատարած այցից հետո մեր տարեց ազգականներից իմացա, որ Վանից ենք սերում: Հետո հայրս խոստովանեց, որ մենք ծագումով հայ ենք: Մտադիր եմ շարունակել իմ ծագման հետազոտությունը: Դա շատ կարեւոր է ինձ համար: Ուզում եմ իմանալ իմ ազգի հետ կատարվածի մասին ամբողջ ճշմարտությունը եւ այն վերածել ýիլմիե, -ասել է նա: Յաշար Քուրթի` Ստամբուլում լույս տեսած նոր ալբոմը կրում է «Թշնամության եւ ատելության դեմե խորագիրը:

© 2009 ARMENPRESS.am