Խոսրով Հարությունյանը` Արեւելյան Եվրոպայի Քրիստոնեա-դեմոկրատների
ասոցիացիայի նախագահ
00:00, 7 Հոկտեմբեր, 2009
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սեւանում աշխատանքներն է ավարտել
«Եվրոպական քրիստոնեա-քաղաքական շարժումն այսօր` արժեքներից իրագործումե
միջազգային կոնýերանսը: Վերջինիս մասնակցել են Հայաստանի, Ուկրաինայի,
Մոլոդովայի, Բելառուսի եւ Վրաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունների
ներկայացուցիչները: Հայաստանում քրիստոնեա-դեմոկրատիայի զարգացման
հնարավորությունների եւ մարտահրավերների վերաբերյալ ծավալուն զեկույցով հանդես
է եկել Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՀՔԴՄ) նախագահ Խոսրով
Հարությունյանը:
Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՔԴՄ մամուլի ծառայությունից,
կոնýերանսում քննարկվել են հետխորհրդային արեւելաեվրոպական երկրներում
քրիստոնեա-դեմոկրատական քաղաքական մտքի, հանրային կյանքի կազմակերպման
քրիստոնեա-դեմոկրատական դոկտրինի ու նրա արժեքների տարածման, ամրապնդման
խնդիրները: Ուշադրության են արժանացել միջկուսակցական կապերի ձեւավորման ու
երկարաժամկետ համագործակցության համար հիմքեր ստեղծելու հարցերը: Կարեւորվել
է Եվրոպական քույր կուսակցությունների եւ կազմակերպությունների հետ
համագործակցության խնդիրը:
Կոնýերանսի աշխատանքների արդյունքում որոշում է ընդունվել հիմնելու
«Արեւելյան Եվրոպայի Քրիստոնեա-դեմոկրատների ասոցիացիաե, քննարկվել ու
հաստատվել է վերջինիս կանոնադրությունը: Որոշում է կայացվեց Լեռնային
Ղարաբաղի Քրիստոնեա-դեմոկրատական միությանը կազմակերպության ասոցացված անդամ
ընդունելու, նաեւ ասոցիացիայի կենտրոնակայանը Կիեւում հաստատելու մասին:
Ասոցիացիայի նախագահ է ընտրվել Խոսրով Հարությունյանը, գործադիր քարտուղար`
Յուրի Ռեշետնիկովը: Կոնýերանսն ընդունել է իր հիմնական քաղաքական նպատակներն
արձանագրող Սեւանյան հռչակագիրը, նաեւ որոշում կայացրել համագործակցության
ուղղերձով դիմելու եվրոպական քույր կազմակերպություններին ու
կուսակցություններին:
Նշենք, որ կոնýերանսը կազմակերպել էին Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական
միությունը, Եվրոպական Քրիստոնեա-քաղաքական շարժումը, Նիդեռլանդների
Քրիստոնյաների միությունը, Քրիատոնեա-դեմոկրատական կուսակցությունների
արեւելաեվրոպական բյուրոն եւ Լեռնային Ղարաբաղի Քրիստոնեա-դեմոկրատական
միությունը: