ՀԱՅ ART մշակութային կենտրոնում բացվեց «Երեւան՝ իմ սերե գեղանկարչական
ցուցահանդեսը
00:00, 20 Մայիս, 2009
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Վանիկ Սանթրյան): ՀԱՅ ART մշակութային
կենտրոնում այսօր բացվեց «Երեւան՝ իմ սերե գեղանկարչական ցուցահանդեսը, որը
ներկայացնում է ժամանակակից հայ նկարիչների գործեր:
Ցուցահանդեսի բացման ժամանակ կատարված աշխատանքի մասին խոսք ասաց
կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը, ըստ որի, ցուցադրությանն իրենց աշխատանքներն
են բերել ժամանակակից 50-ից ավելի հեղինակներ, որոնց թվում են ճանաչված
վարպետներ Հակոբ Հակոբյանը, Վարուժան Վարդանյանը, Արկադի Բաղդասարյանը (Արկո),
Հրանտ Թադեւոսյանը, Հարություն Հարությունյանը, Մարի Հակոբյանը, Սամվել
Սեւադան եւ ուրիշներ:
Ներկայացված են բոլոր սերունդների հեղինակների 60-ից ավելի
աշխատանքներ, որոնց մի մասը պարունակում է մայրաքաղաք Երեւանին նվիրված
թեմատիկա:
Բացման հանդիսությունն իրենց նվագով զարդարեցին Հարություն
Թոփիկյանի ղեկավարած Երեւանի կամերային երգչախումբը եւ «Միհրե պարային
պլաստիկայի թատրոնը՝ Ցոլակ Մլքե-Գալստյանի ղեկավարությամբ: