Երեւանում կտեղադրվի հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը
խորհրդանշող հուշարձան
00:00, 8 Ապրիլ, 2009
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լուսինե Մխիթարյան): Երեւանում մինչեւ
տարեվերջ կտեղադրվի հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող
հուշարձան: Ինչպես «Արմենպրեսե-ի հետ զրույցում նշեց ճարտարապետ, հուշարձանի
հեղինակ Լեւոն Մկրտչյանը, հուշարձան կառուցելու նախաձեռնությունը Դամասկոսի
հայ համայնքի ներկայացուցիչ Վարուժան Սալաթյանինն է, այն արաբական երկրների
հայ համայնքների եւ համայն հայության երախտագիտության արտահայտությունն է
Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի արաբական աշխարհին, որն օգնություն է ցուցաբերել
Մեծ եղեռնից փրկվածներին: Հուշարձանի կառուցման համար դեռեւս 1998 թվականին
Սիրիայում մրցույթ էր հայտարարվել, որին մասնակցել են հայ եւ օտարազգի
ճարտարապետներ Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից:
Հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը
կտեղադրվի Երեւանյան լճի ափին` դեպի Էջմիածին գնացող ճանապարհին: Ճարտարապետի
խոսքով` տեղը պատահական չէ ընտրված`Արարատը լրացնելու է համայնապատկերը:
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2008 թվականի աշնանը: Այժմ ընթանում են
հողային աշխատանքները, լցվում են հիմքերը: Սա արդեն Երեւանյան լճի տարածքում
հուշարձանի կառուցման երրորդ փորձն է: Առաջին անգամ աշխատանքները մեկնարկել են
2000 թվականին, երկրորդ անգամ՝ 2002-ին: Ըստ Լ. Մկրտչյանի` նախնական
հաշվարկներով անհրաժեշտ է մոտավորապես 230 հազար դոլար, կատարվել է
հանգանակություն: Հուշարձանը պատրաստվելու է Արմավիրի տուýից: Այն բաղկացած է
լինելու մեկ ամբողջություն կազմող առանձին-առանձին երեք մասից` արծիվ, բուրգ
եւ Սիրիայի տարածքի պատկերը: Արծիվը խորհրդանշում է ուժը, բուրգը`
ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդին, իսկ Սիրիայի տարածքի պատկերի վրա
նշվելու են այն քաղաքները, որտեղ տեղի են ունեցել ջարդերը:
Հուշարձանի քանդակագործներն են Սմբատ եւ Ռաýիկ Մկրտչյանները: