Լույս է տեսել «Գեղանկարիչ Արշալույս Աղայան. 400-ամյա վկանե
աշխատությունը
00:00, 8 Հունվար, 2009
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Լույս է տեսել
«Գեղանկարիչ Արշալույս Աղայան. 400-ամյա վկանե աշխատությունը: Գրող, լրագրող
Արմինեի (Արմինե Մելիք-Իսրայելյան-Նահապետյան) այս գիրք-ալբոմը նվիրված է
գեղանկարիչ Արշալույս Աղայանի կյանքին ու ստեղծագործությանը, որը, ինչպես
նշված է գրքի ծանոթագրությունում, «մանրազնին ուսումնասիրություն է
արվեստագետի անցած ճանապարհի, ինչպես նաեւ հարուստ ժառանգության, որն իր մեջ
կրում է արտացոլումը հայ ժողովրդի պատմական անցյալի: Հեղինակն անդրադարձ է
կատարել նաեւ հայ-իրանական պատմական իրադարձություններին, որոնք վերլուծելով,
գրողը ներկայացնում է իրանահայ հզոր համայնքի ծնունդն ու նրա դերը հայ
ժողովրդի պատմական անցյալի ու ներկայի մեջե:
Մինչեւ 27 տարեկանը Արշալույս Աղայանը ապրել եւ ուսում է առել Իրանում,
նրա մայրաքաղաքում ուսուցիչներ ունենալով վրձնի այնպիսի նշանավոր վարպետների,
ինչպիսիք էին Դեւը (Մարգար Ղարաբեգյան) եւ Հարություն Մինասյանը: Վերջինս, ի
մասնավորի, Աղայանին 1973 թվականին բնութագրել է հետեւյալ կերպ. «Արշալույս
Աղայանը ունեցել է նկարչական գործունեության թեեւ կարճ, բայց բեղուն անցյալ,
որը միշտ էլ ջերմությամբ է ողջունվել տեղիս մամուլի ու գեղարվեստասեր
հասարակության կողմից: Նրա նկարչական գործերի գույները կենսախինդ են, բնության
ջերմությամբ անմիջական, գծերն ու ձեւերը պարզ, անպաճույճ եւ հատկանշված՝ ամփոփ
ավարտվածությամբ: Իր վրձնի համարձակ անցումները, գույների ու ձեւի լայն
ընդհանրացումները խոսում են ճշմարտապես օժտյալ մի արվեստագետի մասինե:
Նույն թվականին, երբ Ա.Աղայանը հայրենադարձվեց Խորհրդային Հայաստան,
Դեւը մի նամակ-պատգամ հղեց Աղայանին, որի ձեռագիր շարադրանքը հրապարակված է
գիրք-ալբոմում: Նրանում հայտնի նկարիչը մասնավորապես նշել է. «Վրձինդ ամուր է,
գույներդ վառ ու կենդանի, իսկ ոճդ մասամբ սարյանական, որն անպայման կդառնա
սեփական, երբ քիչ-քիչ առաջադիմես ու դառնաս վավերական նկարիչե: Նամակում
անվանի նկարիչը ողջունում է Աղայանի հայրենադարձվելը, նրան բարի ճանապարհ եւ
հաջողություն մաղթում, նշելով. «Հայրենիքը քեզ կտա այն ամենը, որ դու
չկարողացար գտնել այստեղե:
Ա. Աղայանի արվեստը ըստ արժանվույն է գնահատել նաեւ հայկական կերպարվեստի
մեծանուն վարպետ Էդուարդ Իսաբեկյանը, նշելով, որ նրա «բնանկարներում եւ
նատյուրմորտներում արտացոլվում է նրա հայրենասիրական ոգինե:
Գիրք-ալբոմը, որը լույս է ընծայել «Ասողիկե հրատարակչությունը, ունի մի
շարք աշխատանքների՝ բնանկար, դիմանկար, կոմպոզիցիա, գունավոր եւ սեւ-ճերմակ
վերատպություններ: