Ըստ Հ.Դեմոյանի` Խոջալուում զանգվածային սպանդ կազմակերպելու գործում
հայկական կողմին մեղադրելու ադրբեջանական քարոզչամեքենայի սուտը կարելի է
հերքել հենց իրենց աղբյուրներով
00:00, 27 Փետրվար, 2009
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոջալուում զանգվածային սպանդ
կազմակերպելու գործում հայկական կողմին մեղադրելու ադրբեջանական քարոզչական
մեքենայի սուտը կարելի է հերքել հենց իրենց աղբյուրներով: Նման համոզմունք է
հայտնել ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ
Դեմոյանը` փետրվարի 26-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ եթեր
հեռարձակված Խոջալուի օպերացիային նվիրված հաղորդման ընթացքում: Ադրբեջանն
ամբողջ թափով հուժկու քարոզչական տեղեկատվական հոսքեր է ուղղում միջազգային
լսարանին` ակնկալելով որոշակի արդյունքներ: «Երեք համատեքստում պետք է տեսնել
ամբողջ պատմությունը, որն Ադրբեջանն ամեն տարի «ձնագնդիե նման մեջտեղ է բերում
եւ փորձում ինչ-որ դիվիդենտներ ակնկալել: Առաջին` այդ ամենը պետք է տեսնել
տոտալիտար հասարակության եւ տոլալիտար պետության մշակույթի մեջ: Ադրբեջանն,
անջատվելով Խորհրդային Միությունից, չդադարեց տոտալիտար լինել, ավելին` սկսեց
այն ուժգնացնել: Այդ մշակույթի ծնունդն է նաեւ այս պատմությունըե,-մեկնաբանել
է Հ.Դեմոյանը: Հաջորդ համատեքստն, ըստ նրա, Ադրբեջանի իշխանափոխության
պատմությունն է, որում տեղավորվում է ոչ միայն Խոջալուն, այլեւ մարտական
պատրաստություն չանցած հազարավոր զինվորականությունը, որն ուղղակի քշվում էր
հայր Ալիեւի կողմից եւ որը ձմռան տարերքի զոհ դարձավ:
Պետք է դիտարկել նաեւ հակահայկականության համատեքստը. Խոջալուի ողջ
պատմությունը միջազգային լսարանին է մատուցվում հակահայկական հիստերիայով:
«Խոջալուի քարոզչության արտաքին կողմն ունի հստակ հակահայկական դրսեւորում,
ներքին առումով այն օգտագործվում է կրկին անգամ իշխանափոխության սկզբունքով
կամ ընտրությունների նախաշեմին: Ադրբեջանում Խոջալուի գործով հարուցված
քրեական գործով անցնում են նաեւ նախկին իշխանությունները, այդ թվում` Այազ
Մութալիբովը: Սա դարձել է գործիք Ադրբեջանի ներքին քաղաքականության մեջ`
ներկայում վտարանդի քաղաքական գործիչների վերադարձն ու մուտքն ադրբեջանական
քաղաքական պայքարի մեջ բացառելու համարե,-նշել է նա:
Հիշատակելով օտար աղբյուրները` Հ.Դեմոյանն ընդգծել է, որ հայկական
զինուժը զգուշացրել էր օպերացիայի մասին. խաղաղ բնակչությանն այն հասանելի էր
եղել բարձրախոսների միջոցով: «Ովքեր կարողացել էին, լքել էին քաղաքը, իսկ
ովքեր չէին կարողացել, պատմել էին, որ իրենք անուշադրության են մատնվել
Ադրբեջանի իշխանությունների կողմից: Պետք է մեջբերեմ Խոջալուի քաղաքապետի
խոսքերը` «Մեզ թողել էին բախտի քմահաճույքինեե,-նկատել է Հ.Դեմոյանը:
Նա մեջբերել է նաեւ 1993թ-ին Բաքվում լույս տեսած «Хроника геноцидаե
(Էլմիրա Ախունդովա) սկզբնաղբյուրի վկայությունը, ըստ որի` Աղդամի ուղղությամբ
շարժվող ադրբեջանցիներին ու նրանց անվտանգությունն ապահովող հայկական զինուժին
անակնկալ կերպով ռադիոկապի միջոցով սուտ տեղեկատվություն է հաղորդվել, որ
նրանք շեղեն ճանապարհը դեպի Նախիջեւանիկ, իբրեւ թե այն արդեն գրավված է
Աղդամից շարժվող ադրբեջանական զինված խմբավորումների կողմից: Հ.Դեմոյանի
դիտարկմամբ` այդ ակնհայտ սուտ տեղեկատվությունը նպատակ է հետապնդել շեղել
գաղթականների ընթացքը հայկական զինուժի կողմից ապահովված ճանապարհից եւ
իրագործել Աղդամում մշակված իրենց ծրագիրը: Հ.Դեմոյանի դիտարկմամբ` ողջ ծրագրի
գլխավոր նպատակն էր` առաջացնել բախում եւ սպանությունների ողջ սցենարը բարդել
հայկական կողմի վրա:
Նա մեջբերել է նաեւ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի
հայտարարությունները, ըստ որոնց` այդ ամենը կազմակերպվել էր իրեն
վարկաբեկելու, հրաժարականի պատճառ ստեղծելու համար, որը եւ փաստվել է մարտի 6-
ի իրադարձություններով, ինչին ձգտում էին ազգային ճակատի պարագլուխները եւ
նրանց արտասահմանցի հովանավորները: Դրա մասին բարձրաձայնել են նաեւ
խոջալեցիները: Ա.Մութալիբովի մեկ այլ հայտարարությամբ` «Ադրբեջանցիներին,
հնարավոր է, իրոք սպանել են ադրբեջանական զորքերն` ինձ վարկաբեկելու համարե:
Հ.Դեմոյանը որպես մեկ այլ կարեւոր աղբյուր հիշատակել է նաեւ
Ա.Մութալիբովին շատ մոտ կանգնած Կիրիլ Ստոլյարովի «Распад: От Нагорного
Карабаха до Беловежской пущиե աշխատությունը, որը մեջբերում է Կ.Ստոլյարովի
ներկայությամբ Մութալիբովի բոլոր խոսակցությունները նախարարների հետ: Իսկ
արբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաýաեւին Մութալիբովի զգուշացումը` «Դու պետք է
լռես, այլապես քեզ մոտ առաջացած կասկածների համար կարող ես կյանքով
փոխհատուցելե, իրականացավ: Չ. Մուստաýաեւն Աղդամի մոտակայքում առաջին անգամ`
փետրվարի 29-ին, երկրորդ անգամ` մարտի 2-ին կատարել է նկարահանումներ, որոնք
մի քանի օր անց ցուցադրվել են Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ նստաշրջանում:
Տեղանքը, որտեղ Մուստաýաեւը նկարահանել է, գտնվում էր Ժողճակատի զինված
խմբավորումների վերահսկողության տակ, ինչը պարզ երեւում է կադրերում: Հունիսի
15-ին Մուստաýաեւը սպանվել է հերթական նկարահանումը կատարելու ընթացքում: Ի
դեպ, մեկ հետաքրքրական դրվագ եւս` Մութալիբովը, երկու օրով վերադառնալով
իշխանության, Ստոլյարովի ներկայությամբ զանգահարել է Ռուսաստանի նախագահ Բորիս
Ելցինին եւ ասել` «Մի հովանավորեք Էլչիբեյին, նա մինչեւ ուղնուծուծը
պանթյուրքիստ էե:
Հ.Դեմոյանը շատ կարեւոր փաստ է համարում այն հանգամանքը, որ Մութալիբովն
իր հարցազրույցներից մեկում մեջբերում է Արթուր Մկրտչյանի եւ Արմեն Իսագուլովի
անկեղծ տարակուսանքը, երբ ինքը զանգահարում է նրանց` տեղեկանալու` ինչ է
իրականում տեղի ունեցել Խոջալուում: Նա նաեւ մեջբերում է Ա.Իսագուլովի խոսքը`
«Մենք էլ նույնիսկ ուտելիքի պաշար չունենք, բայց ստիպված ենք նրանց մաս
հանելե:
Հ.Դեմոյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արբեջանական
քարոզչամեքենան կոպիտ սխալ է գործել` իր հրապարակումներում թվերը չստուգելով.
եթե 1992թ-ին հրապարակվել էր զոհերի 1234 թիվը (իբրեւ թե նրանց ինքնությունը
պարզված էր), ապա երկու տարի անց «ինչ-որ հրաշքովե նրանցից 800-ը կենդանանում
են: Հ.Դեմոյանը դա ադրբեջանական քարոզչության զավեշտալի պատմություներից է
համարում` հիշատակելով նաեւ Լաչինում երեխաների համակենտրոնացման ճամբարի
առկայության մասին առասպելը: «Չգիտես ինչեւ տասնհինգ տարի շարունակ այս
երեխաները չեն հասունանումե,-նկատել է Հ.Դեմոյանը: Նա ուշագրավ է համարել նաեւ
մեկ այլ փաստ` Մութալիբովի իշխանազրկումից հետո Թուրքիայի
արտգործնախարարության պաշտոնյան հայտարարել էր` «Մեր տղաները հասան դրանե:
Հ. Դեմոյանը նշյալ փաստերը շարադրել է նաեւ քաղաքագետ Լեւոն Մելիք-
Շահնազարյանի հետ հեղինակած «Խոջալուի գործը. հատուկ թղթապանակե աշխատության
մեջ: