Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն
ունեցավ համակարգչային նոր լսարան
00:00, 18 Սեպտեմբեր, 2008
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Մարիանա Երանյան):Խ.Աբովյանի
անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր
հանդիսավորությամբ բացվեց համակարգչային լսարան, որը կազմավորվել է «Բարեպեշտ
սերունդե հիմնադրամի աջակցությամբ: Վերջինիս հիմնադիր-նախագահը «üլեշե ՍՊԸ
նախագահ Բարսեղ Բեգլարյանն է, որը համալսարանի 85-ամյակի կապակցությամբ 5մլն
դրամ Է հատկացրել: Հիմնադրամը ստեղծվել է մեկ տարի առաջ` նպատակ ունենալով
նպաստել բարեպաշտ, նորարարական ոգով օժտված երիտասարդների ու մասնագետների նոր
սերնդի ձեւավորմանը: Հիմնադրամի աջակիցների թվում են ՀՀ վարչապետ Տիգրան
Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը, «Արարատ Բանկե ՓԲԸ գործադիր
տնօրեն Աշոտ Օսիպյանը, որոնց օգնությամբ համալսարանում բացվել Է 2 լսարան.
առաջին լսարանից կօգտվեն ուսանողները, իսկ երկրորդ լսարանը նախատեսված է
դասերի նյութը մատչելի բացատրելու համար:
Բացման հանդիսության ընթացքում «Բարեպաշտ Սերունդե հիմնադրամի գործադիր
տնօրեն Վահրամ Մկրտչյանը ներկայացրեց հիմնական ծրագրերը. իրականացվում է բարձր
առաջադիմություն ունեցող կարիքավոր ուսանողների ուսման վարձի փոխհատուցում,
սահմանվում են կրթաթոշակներ` ամսական 30, 40 եւ 50 հազարական դրամի չափով
երրորդ կուրսից բարձր ուսանողների համար ու 50,60 հազարական դրամի չափով՝
ասպիրանտների համար: Տրամադրվում են նաեւ դրամաշնորհներ, որի համար սահմանվել
է 300-500 հազար դրամ:
Համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը Բ.Բեգլարյանին պարգեւատրեց Խ.
Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան մեդալով: