Ս. Օհանյանը հանդիպում ունեցավ Երեւանի Խ. Աբովյանի անվան
պետական մանկավարժական համալսարանի Ռազմական հոգեբանության եւ մանկավարժության
ýակուլտետի ուսանողների եւ պրոýեսորադասախոսական կազմի հետ
00:00, 23 Մայիս, 2008
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն
այսօր այցելեց Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի
Ռազմական հոգեբանության եւ մանկավարժության ýակուլտետ: Նախարարը հանդիպեց
ýակուլտետի ուսանողներին եւ պրոýեսորադասախոսական կազմին: Կարեւորելով
մանկավարժների դերը անկախ Հայաստանի կայացման գործում` նախարան ընդգծեց, որ իր
համար մեծ պատիվ է նոր պաշտոնում կրթության այդ օրրանն այցելելը: «Մանկավարժի
մասնագիտությունը հոգեհարազատ է ինձ, քանի որ իմ ծնողները մանկավարժներ էին:
Բանակը նույնպես նման է կրթական օջախի, այնտեղ նույնպես մշակվում են
ուսումնական ծրագրեր, անցկացվում են դասեր, ստանում են համապատասխան
կրթություն: Բանակի հրամանատարները, դրա համար, պետք է օժտված լինեն
մանկավարժի հոգեբանությամբ եւ կուլտուրայովե,- ասաց Ս. Օհանյանը:
Այդ առումով նա կարեւորեց 3 տարի առաջ բացված Ռազմական հոգեբանության եւ
մանկավարժության ýակուլտետի դերը, որի պատրաստած մասնագետները մեծ ավանդ
կունենա հայոց բանակի հետագա զարգացման գործում: «Ներկայիս հրամանատարական
կազմը նույպես վերապատրաստվում է, նրանք սովորում են մանկավարժության եւ
հոգեբանության հիմունքները, եւ դա վերաբերում է հատկապես ստորին
հրամանատարությանը, որոնք անմիջապես շփվում են զինվորի հետ. հենց նրանք պետք է
գտնեն դեպի զինվոր տանող ուղինե,- ավելացրեց նախարարը:
Ս. Օհանյանը ուսանողներին ներկայացրեց Հայոց բանակի` որպես տարածաշրջանի
անվտանգության երաշխավորի կազմավորման առանձնահատկությունները: Նա հիշեցրեց,
որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, ունենալով այնպիսի հարեւաններ,
ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը, Հայաստանը պարտավոր է ունենալ հզոր բանակ,
որը անշեղորեն շարժվում է բարեփոխումների եւ կատարելագործման ուղիով:
«1992թ-ից, երբ կազմավորվեց Հայոց բանակը մինչեւ 2006թ-ը հիմնականում
բանակի որակական առաջընթացի, ղեկավարման համակարգի կազմավորման եւ
սպառազինության արդիականացման տարիներ էին, իսկ 2006թ-ից բանակում սկսվեցին
իրականացվել լայնամասշտաբ բարեփոխումներ, քանզի կազմավորման գործընթացն
ամբողջությամբ ավարտվել էրե,- ասաց Ս. Օհանյանը: Հայոց բանակի կազմավորումն
առանձնահատուկ պայմաններում էր տեղի ունենում, երբ նախնական շրջանում դա
իրականացվում էր մարտական գործողությունների հետ զուգահեռ, ինչը լրացուցիչ
դժվարություններ էր ստեղծում:
«Մեր հաղթանակի կարեւոր նախապայմաններից մեկը հանդիսացավ նաեւ այն, որ
պատերազմի սկզբից բոլոր մարտական գործողությունները վարվում էին ռազմական
գիտության պահանջներին համապատասխան, իսկ զորքերը չափազանց շարժունակ էին: Չի
եղել ժամանակահատված եւ տարածաշրջան, որտեղ մեր զորքը կարողանար
վերախմբավորում իրականացնելե,- ասաց Ս. Օհանյանը: Որպես ռազմական արվեստի
տիրապետման օրինակ նախարարը հիշեցրեց Շուշիի ազատագրման փայլուն օպերացիան:
Նա նկատեց, որ դեռ սկզբնական շրջանում բարձր հիմքերի վրա էին դրված
ղեկավարման համակարգը, կապի համակարգը: «Մենք չէինք ժառանգել նախկին ԽՍՀՄ-ից
մնացած կապի միջոցները, եւ ստիպված եղանք ստեղծել այն ինքներս: Շատ կարճ
ժամանակահատվածում կարողացանք ունենալ մարտունակ, հզոր բանակ, որը ոչնչով չի
զիջում աշխարհի հզորագույն բանակներին, որոնց կազմավորումը տեւել է երկար
տարիներե,- ասաց Ս. Օհանյանը:
Եզրափակելով` Ս. Օհանյանը հիշեցրեց, որ հայ ժողովրդի պատմությունը լի է
հերոսական էջերով, սակայն լի է նաեւ սխալներով եւ դժբախտությամբ: «Վերլուծելով
այդ ամենը ես հասկացա. վտանգի պահին մենք միասնական ենք, սակայն հաղթելուց
հետո մենք մասնատվում ենք: Այնինչ պետք է լիարժեք օգտագործել խաղաղ
պայմանները` ապագա վտանգներին դիմակայելու համարե,- ավելացրեց Ս. Օհանյանը:
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարը բուհի կողմից արժանացավ «Խ.
Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանիե մեդալի: Ս. Օհանյանը
բուհին փոխանցեց իր հուշանվերները