Բացվեց Բ. Եղիազարյանի գեղանկարների ցուցահանդեսը

00:00, 15 Փետրվար, 2008
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արմեն Խաչատրյան): Հայաստանի Ազգային պատկերասրահում այսօր բացվեց Բորիս Եղիազարյանի գեղանկարների ցուցահանդեսը, որը տեւելու է մինչ մարտի 3-ը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն, այլք: «Նա բնակվելով Ուկրաինայիում, պահպանել է հայ գեղանկարչության սկզբունքներն ու մնացել որպես հայ գեղանկարիչ: Նրա ստեղծագործություններում ճառագում են հայկական արեւն ու լույսըե,- ընդգծեց Փ. Միրզոյանն` շնորհակալություն հայտնելով գեղանկարչին` արտերկրում հայկական գեղանկարչության եւ արվեստի պատիվը բարձր պահելու համար: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանների տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը Ամենայն հայոց հայրապետի օրհնությունը փոխանցեց Բ. Եղիազարյանին: «Նա իր աշխատանքներում պահպանում է իր մեջ եղած հավատն ու իր հոգու պարզությունը փոխանցում այն մարդկանց, ովքեր հաղորդակցվում են իր գեղանկարների հետե- նշեց քահանան: «Ուկրաինայում Բ. Եղիազարյանին բոլորն են ճանաչում եւ հպարտանում նրանով, դա է վկայում նրա բազմաթիվ կոչումներն, որոնք նա ստացել է մեր երկրի պետական այրերից: Այդ պատճառով էլ հայ ժողովուրդը պետք է հպարտանա նրանով: Բ. Եղիազարյանն մեծ պատվով է ներկայացնում ձեր երկիրը եւ Հայստանի գեղանկարչական արվեստը թե Ուկրաիանայում, թե աշխարհի տարբեր երկրներումե,- ընդգծեց դեսպան Ա. Բոժկոն: Բ. Եղիազարյանը իր աշխատանքներրից մի քանիսը նվիրեց Հայաստանի Ազգային պատկերասրահին եւ Սերգեյ Փարաջանովի անվան տուն- թանգարանին: Նշենք, որ Բ. Եղիազարյանը համարվում է Ուկրաիանայի 20 լավագույն նկարիչներից մեկը եւ Քեմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնի կողմից ներառվել է «20-րդ դարի 2000 ականավոր նկարիչներն ու դիզայներներըե կատալոգում, միաժամանակ, պարգեւատրվել Քեմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնի դիպլոմով` 20-րդ դարի գեղանկարչության եւ արվեստի մեջ նշանակալի ներդրում կատարելու համար: Նրա աշխատանքները պահվում են Ուկրաիանայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հունաստանի, Շվեյցարիայի եւ բազմաթիվ այլ երկրների թանգարաններում:

© 2009 ARMENPRESS.am