Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին

00:00, 21 Փետրվար, 2008
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին` նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն նախագահ, իմ եւ Թուրքիայի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություն: Հուսով եմ, որ Ձեր նոր պաշտոնը հնարավորություն կընձեռի ստեղծելու մթնոլորտ` նորմալացնելու հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների միջեւ, ովքեր ապացուցել են, որ կարող են դարեր շարունակ ապրել միասին խաղաղության եւ ներդաշնակության մեջ: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ մեր ընդհանուր ջանքերը ստեղծեն մի եղանակ, որը հիմնված կլինի կայունության, փոխադարձ վստահության եւ համագործակցության վրա, ինչն իր ներդրումը կունենա տարածաշրջանում խաղաղության եւ բարեկեցության հաստատմանը: Օգտվելով այս առիթից` ես Ձեզ եմ փոխանցում իմ անկեղծ բարեմաղթանքները Ձեր առողջության եւ երջանկության համար, ինչպես նաեւ հայ ժողովրդի խաղաղության եւ բարեկեցության համարե:

© 2009 ARMENPRESS.am