Երեւանի Հանրապետության հրապարակի շատրվանները կգործարկվեն մինչեւ նոյեմբերի 1-ը

00:00, 27 Սեպտեմբեր, 2007
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Հանրապետության հրապարակի վերակառուցված շատրվանները կգործարկվեն մինչեւ նոյեմբերի 1-ը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ üրունզե Բասենցյանը, շատրվանները կաշխատեն յուրաքանչյուր օր բացի երկուշաբթիից: Այդ օրերին կիրականացվեն ջրավազանի մաքրման եւ սարքավորումների տեխզննման աշխատանքներ: Նշենք, որ գունաձայնային համակարգով աշխատող շատրվանները գործում են յուրաքանչյուր օր` երեկոյան ժամը 21:00-23:00, ցուցադրվում է ջրային շոու: Հրապարակի շատրվանային համալիրը վերջին անգամ նորոգվել էր 21 տարի առաջ: Ջրային այս կառույցի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են այս տարվա ապրիլից Երեւանի քաղաքապետարանի կողմից: Շինարարական մասն իրականացրել է տեղի կազմակերպություններից մեկը, իսկ գունաձայնային համակարգերի ներկրումը, տեղադրումն ու մոնտաժը` ýրանսիական «Ակուա-շոուե ընկերությունը: Վերջինս նույն տեխնոլոգիայով շատրվաններ է կառուցել աշխարհի մի շարք երկրներում, սակայն ջրային կառույցներից եւ ոչ մեկը մյուսին նման չէ:

© 2009 ARMENPRESS.am