Հայաստանում գործում է 8 պետական մանկատուն, որոնցում բնակվում է շուրջ
900 երեխա
00:00, 28 Նոյեմբեր, 2007
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներկայումս գործում է 8
պետական մանկատուն, որոնցում բնակվում է շուրջ 900 երեխա: Բոլոր մանկատները
գտնվում են ՀՀ սոցիալական ապահովության նախարարության վերահսկողության ներքո:
Հանրապետությունում գործում է նաեւ 5 բարեգործական մանկատուն: ՀՀ սոցիալական
ապահովության նախարարության` ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով
վարչության պետ Լալա Ղազարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ
մանկատներում են տեղաբաշխվում ոչ միայն ծնողական խնամքից զուրկ, այլեւ
սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, որոնց համար ծնողներն ի վիճակի
չեն ապահովելու անհրաժեշտ կենսապայմաններ: Լ. Ղազարյանի խոսքով` կառավարության
կողմից այդ ընտանիքներին հատկացվող օգնության շնորհիվ տարեկան 200 երեխա
կարողանում է վերադառնալ ծնողների մոտ:
«Ներկայումս մանկատների ընդունելության կարգը բավականին խստացվել է,
քանզի սոցիալապես անապահով ընտանիների երեխաների համար հանրապետությունում
արդեն գործում են 7 խնամքի գիշերօթիկ հաստատություններ: Ընդհանրապես,
անհրաժեշտ է կրճատել մանկատների թիվը, քանզի պետք է որդեգրվի երեխայի`
ընտանիքում ապրելու եւ դաստիարակություն ստանալու սկզբունքը: Այդ ուղղությամբ
կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր` ուղղված ոչ միայն սոցիալապես
անապահով ընտանիքների աջակցությանըե,- ասաց Լ. Ղազարյանը:
Նրա խոսքով` ծրագրերից մեկը նախատեսում է խնամատար ընտանիքի ինստիտուտի
ներմուծումը Հայաստանում: «Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում արդեն իրականցվել
է այդ ծրագրի փորձնական կենսագործումը, եւ 25 երեխաներ արդեն տեղավորվել են
խնամատար ընտանիքներումե,- ավելացրեց Լ. Ղազարյանը:
Նա կարեւորեց նաեւ մանկատների շրջանավարտներին պետական աջակցության
ծրագրերը: «Պետությունը նպաստում է մանկատան շրջանավարտների սոցիալական
վերականգնման աշխատանքներին, այդ գործընթացը կարգավորված է օրենքով:
Շրջանավարտը ստանում է անհրաժեշտ աշխատանք, կրթություն եւ բժշկական
օգնություն: Վերջին 2 տարիների ընթացքում մանկատների 120 շրջանավարտներ
պետության աջակցությամբ ձեռք են բերել բնակարաններե,- նշեց նա: