Արմավիրի թիվ 1 մարզադպրոցի վերանորոգման աշխատանքներն ավարտման
փուլում են
00:00, 18 Հուլիս, 2007
ԱՐՄԱՎԻՐ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Նարինե Գրիգորյան): Արմավիրի
թիվ 1 մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները ներկայումս ավարտման փուլում են.
շուտով Արմավիրը կունենա ժամանակակից մարզօջախ: Ինչպես «Արմենպրեսե-ին
տեղեկացրեց Արմավիրի քաղաքապետարանի «Սպորտ եւ երիտասարդությունե միացյալ
տնօրինության տնօրեն Ռաýիկ Մարգարյանը, շինարարական աշխատանքների համար
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմանդրամը հատկացրել է 137 մլն 680 հազ.
դրամ: Ըստ նրա` մարզադպրոցն իր 30-ամյա պատմության մեջ հիմնանորոգվում է
առաջին անգամ. մասնակի վերանորոգվել է 1984 եւ 2003 թթ-ին:
Ավելացնենք նաեւ, որ 2007թ մարտին Արմավիրում շահագործման է հանձնվել
նաեւ ըմբշամարտի դպրոցը` տեղական բյուջեից 13 մլն 760 հազ. դրամի ներդրմամբ: