ýրանսահայ նկարչուհի Ասիլվան Երեւանում կկազմակերպի իր
աշխատանքների երկրորդ անհատական ցուցահանդեսը
00:00, 11 Հուլիս, 2007
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Փարիզաբնակ
նկարչուհի Ասիլվան երեք տարվա ընդմիջումից հետո առաջիկա նոյեմբերին բացելու է
իր աշխատանքների արդեն երկրորդ անհատական ցուցահանդեսը: Այս անգամ
արվեստասերներին նա ներկայանալու է Հայաստանի ազգային պատկերասրահում`
ներկայացնելով գեղանկարչական 40 աշխատանք` թղթի վրա:
Ցուցահանդեսի նախապատրաստման ընթացքում նկարչուհին եղավ Երեւանում`
համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելով պատկերասրահի տնօրեն Փարավոն
Միրզոյանի հետ:
Փարիզ վերադառնալուց առաջ նկարչուհին «Արմենպրեսե-ին ասաց, որ Լեռնային
Ղարաբաղի մշակույթի նախարար Կամո Աթայանի հետ նախնական պայմանավորվածության
համաձայն ցուցահանդեսը փակելուց անմիջապես հետո աշխատանքների մի մասը պետք է
ներկայացվեր Ստեփանակերտում, սակայն դա հետաձգվել է եւ, գուցե, եկող տարի
այնտեղ կազմակերպվի նրա անհատական ցուցահանդեսը:
Այստեղ գտնվելու 20 օրերի ընթացքում Ասիլվան ծանոթացել է տեղի
մշակութային կյանքին, այցելել ցուցահանդեսներ եւ գործընկերների արվեստանոցներ,
շրջագայել հանրապետությունում, մասնավորապես` հայ գրողների հետ ներկա գտնվելով
Զանգակատանը՝ Պարույր Սեւակի տան բակում կայացած պոեզիայի տոնին:
Մինչեւ 2004 թվականը Երեւանում Ասիլվային քչերը գիտեին, սակայն այդ
թվականի սեպտեմբերի սկզբին նա Հայաստանի նկարչի տանը բացել է առաջին անհատական
ցուցահանդեսը` արժանանալով հանրության ուշադրությանը: Նրա այցելուների թվում
էին Ռուսաստանի, Իտալիայի, այլ երկրների դեսպաններ, ýրանսահայ անվանի նկարիչ
Ռիշար Ժերանյանը, հյուրեր Փարիզից եւ Կ. Պոլսից, իսկ փակումը կատարել է այդ
շրջանում Հայաստանում üրանսիայի դեսպան Անրի Կյունին: Իր աշխատանքներից մեկը՝
«Մեծ եղեռնըե, նկարչուհին նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարան-
ինստիտուտին:
2005 թվականին Ասիլվայի նախաձեռնությամբ Երեւանի «Ականթե արվեստի
սրահում կազմակերպվել է Եվրոպայի, Ասիայի, Աýրիկայի եւ Ամերիկայի 10 երկրների
16 նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը՝ հեղինակների մասնակցությամբ: Իսկ
անցյալ տարի նկարչուհին կարճաժամկետ այցով եղել է Լեռնային Ղարաբաղում:
Ասիլվան ծնվել եւ ուսում է առել Թուրքիայում, այնուհետեւ հաստատվել
Փարիզում: Ունի դուստր եւ տղա, որոնք երեք տարի առաջ Հայաստանում մասնակցել են
մոր անդրանիկ ցուցահանդեսի բացմանը: