Մխիթար Գոշի արձանը կանգնեցվեց Տառերի պուրակում

00:00, 25 Սեպտեմբեր, 2006
ԻՋԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Լիա Ներկարարյան): Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի եւ Նիգ-Ապարան հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախաձեռնությամբ, երեկ Աշտարակի Տառերի պուրակում բացվեց Տավուշի մարզը խորհրդանշող միջնադարի հայ մշակույթի խոշորագույն դեմքերից մեկի` տավուշցի մեծ մտածող Մխիթար Գոշի արձանը: Միջոցառմանը ներկա տավուշցի մասնակիցները շնորհակալ էին նախաձեռնողներին` նման ձեռնարկի համար: Քանդակի հեղինակը գյումրեցի Սամվել Հակոբյանն է: Արարողությանը ներկա էին Նիգ-Ապարան հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, հրավիրյալներ, տավուշցիներ: Իր ելույթում Տավուշի մարզպետի խորհրդական Ռուբեն Սիմոնյանը պատմեց Մխիթար Գոշի կյանքի ու գործունեության մասին: Միջոցառումը եզրափակվեց համերգային ծրագրով:

© 2009 ARMENPRESS.am