Ս. Սարգսյանը Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի վաճառքը նպատակահարմար է համարում

00:00, 11 Ապրիլ, 2006
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լեւոն Հովսեփյան): Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի վաճառքը ռուսական «Գազպրոմե ընկերությանը նպատակահարմար գործարք է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ըստ նրա` հինգերորդ բլոկի գործարկման համար պետք էր ծախսել առնվազն 180 միլիոն դոլար, ինչը կփոխատուցվեր միայն տասը տարվա ընթացքում: «Հինգերորդ բլոկը նման է մի տան, որի նկուղն է միայն կառուցված եւ այլեւս ոչինչ չկաե,-ասաց նախարարը` կարծիք հայտնելով, որ հետագայում ավելի համոզիչ փաստարկներ կներկայացվեն բլոկի արժեքի եւ այդ գործարքի վերաբերյալ: «Որոշ մարդիկ, իրենց գիտունների տեղ դնելով, նշում են, թե հինգերորդ բլոկը վերագործարկելու համար անհրաժեշտ էր ընդամենը 150 միլիոն դոլարե,-նշեց Ս. Սարգսյանը` ավելացնելով, որ նման դիրքորոշումն իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ «նախ հինգերորդ բլոկը չի աշխատել, որ վերագործարկվիե, եւ բացի դրանից, ներդրվող գումարի հայթայթման խնդիր կա: Նախարարի խոսքերով` բլոկի գործարկման համար Հայաստանի կողմից ներդրումներ կատարելու պարագայում շահույթի մասին կարելի կլիներ խոսել միայն 2017 թ-ին: «Այսինքն` միայն 2017 թ-ին կունենայինք օգուտով աշխատող ձեռնարկություն, իսկ մինչ այդ գազն ինչքան կթանկանար եւ օգուտն ինչքան կլիներ, ասելն անհնար էե,- ասաց նախարարը: Ըստ նրա` վաճառքն արդարացված է նրանով, որ գազի գնի թանկացում չի լինի եւ կապահովվի ներդրում բլոկի գործարկման համար: Տնտեսական գործարքներին քաղաքականություն խառնելով` չի ստացվում ոչ քաղաքականություն, եւ ոչ էլ տնտեսություն: «Մենք պետք է նայենք, թե մեր տնտեսության համար ինչպիսի շահավետ առաջարկություն է արվում: Կա շահավետ առաջարկություն, ուրեմն` պետք է ընդունելե,-ասաց նախարարը` ավելացնելով, որ կարեւոր չէ` այդ առաջարկություն անողը Ռուսաստանն է, թե այլ երկիր:

© 2009 ARMENPRESS.am