Ստեփանակերտում բացվել է ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի ղեկավար, գեղանկարիչ Ժ. Մարտիրոսյանի անհատական ցուցահանդեսը

00:00, 6 Հուլիս, 2006
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Արմինե Պետրոսյան): Ստեփանակերտի քաղաքապետարանի պատկերասրահում այսօր բացվեց ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի ղեկավար, գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանի անհատական ցուցահանդեսը: Ինչպես բացման խոսքում նշեց ԼՂՀ նկարիչների միության նախագահ Լենորդ Զաքարյանը, արդեն մի քանի տարի է, ինչ երկու միությունների միջեւ ձեռք է բերվել փոխգործակցության պայմանավորվածություն, որի շրջանակներում էլ կատարվում են նմանատիպ փոխայցելություններ: «Մյուս տարի, նախնական պայամանավորվածության համաձայն, նախատեսվում է ԼՂՀ նկարիչների աշխատանքների ցուցահանդես բացել Գորիսումե, - «Արմենպրեսե-ի թղթակցին ասաց Լ. Զաքարյանը: «Ինձ շատ են հուզում Արցախի պատմաճարտարապետական տեսքն ու նրա գեղատեսիլ վայրերը եւ այդ ամենի մեջ` ստեղծագործելու առումով ես նոր թեմաներ եմ գտնում, ուստի օգտագործում եմ յուրաքանչյուր պատեհ առիթ` այստեղ գալու եւ արցախցի արվեստասեր իմ ընկերներին աշխատանքներս ներկայացնելու համարե, -ասաց Ժ. Մարտիրոսյանը:

© 2009 ARMENPRESS.am