Արկադի Ղուկասյան. «Հայաստանը պետք է հրաժարվի բանակցել Ադրբեջանի հետե

00:00, 21 Փետրվար, 2006
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը համոզված է, որ բանակցային գործընթացին Ղարաբաղի միանալու միայն մեկ ձեւ կա՝ Հայաստանը պետք է հրաժարվի բանակցել Ադրբեջանի հետ: «Քանի դեռ Հայաստանը խոսում է Ադրբեջանի հետ առանց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանը չի համաձայնի բանակցել Ղարաբաղի հետե, - «Ազատությունե ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում հայտարարել է Արկադի Ղուկասյանը: Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսքով, բնական է, որ Ադրբեջանը շահագրգռված է բանակցել միայն Հայաստանի հետ, որովհետեւ լավ քարոզչական էýեկտ ունեն այդ ýորմատից՝ փորձելով ապացուցել, որ Հայաստանը ագրեսոր է, գրավել է Ադրբեջանի տարածքները: «Ես մի բանաձեւ ունեմ. երբ Ադրբեջանը խոսում է միայն Հայաստանի հետ՝ զբաղվում է պրոպագանդայով: Իսկ երբ սկսի խոսել Լեռնային Ղարաբաղի հետ, ինձ համար ազդանշան կլինի, որ Ադրբեջանը փորձում է հարցը կարգավորելե, - նշել է Արկադի Ղուկասյանը:

© 2009 ARMENPRESS.am