Օծվել է Ներքին Չարբախի նորակառույց Սուրբ Խաչ
եկեղեցու գմբեթի խաչը
00:00, 12 Սեպտեմբեր, 2005
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սբ Խաչի տոնին` սեպտեմբերի 11-ին,
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպիսկոպոս
Կճոյանը օծել է Ներքին Չարբախի նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը:
Ինչպես տեղեկացանք Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից, օծման
արարաղությանը ներկա են եղել հոգեւորականներ, համայքնի բնակիչներ, եկեղեցու
բարերարներ, վարպետներ: Սբ Խաչ եկեղեցու արտաքին աշխատանքներն ավարտված են:
Եկեղեցին կառուցվում է 1996թ-ից: «Սուրբ Երրորդությունե բարեգործական
ընկերության խորհրդի նախագահ, եկեղեցու բարերար Խաչիկ Վարդանյանը խոստացել է,
որ հաջորդ տարի` Սուրբ Խաչի տոնին կավարտվեն նաեւ եկեղեցու ներքին հարդարման
աշխատանքները, եւ համայքնի բնակիչները կկարողանան կանոնավոր մասնակցել
ժամերգությունների, սբ պատարագների: «Սբ Խաչի տոնը մեր համայքնի համար պետք է
դառնա ուխտի օրե,- նշել է Սբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Անուշավան քահանա
Կոշեցյանը: