Հայաստանի Լեռնամետալուրգիայի ինստիտուտը կատարում է Չիտայի մարզի
Չինեյ հանքավայրի շահագործման նախագծային աշխատանքները
00:00, 17 Մայիս, 2005
ԵՐԵՎՍՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Քրիստինե Հովհաննիսյան): Հայաստանի
Լեռնամետալուրգիայի ինստիտուտը նախագծային աշխատանքներ է կատարում Ռուսաստանի
Չիտայի մարզի Չինեյ հանքավայրի շահագործման համար: Պղնձի բաց հանքի
շահագործման տեխնիկատնտեսական հիմնավորման եւ երկրաբանական հետազոտական
աշխատանքներին զուգահեռ կատարվում են նաեւ հարստացուցիչ ýաբրիկայի շինարարական
աշխատանքներ:
Ինստիտուտի տնօրեն Սահակ Արզումանյանի խոսքերով, տարեկան 1 մլն տ
արտադրողականությամբ հանքը կարելի է շահագործել 10 տարի:
Նախագծային աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին, դրանց իրականացման համար
ինստիտուտին հատկացվել է 170 հազար դոլար: