Ծաղկաձորում մեկնարկեց թալիշագիտական առաջին
00:00, 20 Մայիս, 2005
միջազգային համաժողը
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): Ծաղկաձորում
այսօր մեկնարկեց թալիշագիտական առաջին միջազգային համաժողը, որ կշակունակվի
մինչեւ մայիս 23-ը: Թալիշների լեզվին, մշակույթին, պատմությանը, քաղաքական
վիճակին, պատմական աշխարհագրությանը, ծագման եւ այլ խնդիրների մասին
ելույթներով հանդես կգան տարբեր երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից
մասնագետներ եւ հենց թալիշներ: Կլինեն նաեւ քննարկումներ, նախատեսվում է, որ
վերջում կընդունվի միջազգային թալիշագիտական ասոցիացիայի կանոնադրություն:
«Քաղաքական հարցեր, այն իմաստով, ինչ որ հասկանում են Ադրբեջանում, չենք
քննարկելու, բայց կլսվի նաեւ Ադրբեջանում թալիշների իրավիճակի մասին զեկույցե,
- նշեց Իրանագիտական կովկասյան կենտրոնի տնօրեն եւ ԵՊՀ իրավագիտության ամբիոնի
վարիչ Գառնիկ Ասատրյանը: Նրա դիտարկամբ, Ադրբեջանի թալիշներն առավել բարդ
իրավիճակում են գտնվում, լուծված չեն տնտեսական, սոցիականան, էթնիկական շատ
խնդիրներ: Իսկ համաժողովը գումարվել է հենց Հայստանում, որովհետեւ այստեղ
իրանագիտությունը մեծապես զարգացած է: Նրա խոսքերով համաժողովն արդեն
դիտարկվել է որպես հակաադրբեջանական ձեռնարկ, թեեւ կազմակերպիչները նման
ցանկություն չեն հետապնդում:
Համաժողովի բացման ժամանակ կազմակերպիչներին շնորհակալություն
հայտնեցին եւ աշխատանքային հաջողություն մաղթեցրին Ռուսաստանից, Վրաստանից եւ
Իրանից թալիշական համայնքի ներկայացուցիչներ: Կազմակերպիչներն են ԵՊՀ
իրանագիտության աբիոնը եւ Երեւանում գործող Իրանագիական կովկասյան կենտրոնը,
հովանավորն է «Գուրգեն Մելիքյանե հիմնադրամը: