Բացվեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի
հուշարձանը
00:00, 1 Հունիս, 2005
ԵՐԵՎԱՆ,1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Քրիստինե Հովհաննիսյան): Երեւանի
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7 այգիներում տեղադրված 60 քանդակների շարքն այսօր
համալրվեց եւս մեկով: Համայնքի Երիտասարդության զբոսայգում բացվեց հայ
մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի հուշարձանը: Արարողությանը ներկա Էին ՀՀ
վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երեւանի քաղաքապես Երվանդ Զախարյանը, համայնքի
թաղապետի թեկնածու Աղվան Գրիգորյանը եւ բանաստեղծի զավակները:
Ա. Մարգարյանը շնորհավորելով ներկաներին, նշեց, որ Հովհաննես Շիրազը հայ
ազգի լավագույն զավակներից մեկն էր, ով կուզենար տեսնել Հայաստանի
անկախությունը, ազգային զարթոնքը: «Մենք այսօր նրա երազանքների իրագործման,
նրա ցավին լուծում տալու ճանապարհին ենքե, -ասաց վարչապետը:
Հուշարձանի կառուցումը հնարավոր է դարձել վարչապետի անմիջական
աջակցությամբ, ով հոգացել է հուշարձանի կառուցման համար անհրաժեշտ
ýինանսավորման 50 տոկոսը:
Ե. Զախարյանի խոսքերով, ցանկալի է, որ նման միջոցառումները հաճախակի
լինեն ոչ միայն այս համայնքում, այլ քաղաքի բոլոր 12 մյուս համայնքներում:
Համայնքի թաղապետարանի եւ բնակիչների ջանքերով Մալաթիա-Սեբաստիայում 63
հազ. քառակուսի մետրի վրա նոր այգիներ են կառուցվել, տնկվել է 15 հազ. 500
ծառ:
Բանաստեղծի որդին եւ հուշարձանի քանդակագործ Արա Շիրազը նշեց, որ
աշխատանքը հեշտ էր, քանի որ ինքը զգում է նյութը եւ հիշում, ինչպես հոր,
այնպես էլ իր անցած ուղին:
Նշենք նաեւ, որ առաջիկայում համայնքում կտեղադրվի նաեւ Վահան Տերյանի
հուշարձանը: