Լոռու մարզի «ծերացողե հունական համայնքը

00:00, 16 Հունիս, 2005
ՎԱՆԱՁՈՐ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Վահագն Անտոնյան):Շուրջ 250 տարի առաջ Պոնտոսից, Թուրքիայից, հալածանքների ու բռնաճնշումների հետևանքով հյուսիս՝ Վրաստան, Ռուսաստան, նաև՝ Հայաստան գաղթած հույները բնակություն են հաստատել նոր հայրենիքում: Հայաստանում, մասնավորապես, հաստատվել են Լոռու մարզում, մարզի Ախթալա, Շամլուղ, Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում, փոքր ու մեծ գյուղերում: Հիմականում՝ հանքավայրերի մոտ՝ հանքագործությամբ զբաղվող բնակավայրերում: Այժմ բնակվում են նաև Վանաձորում: ԽՍՀՄ փլուզումից հետո նրանցից շատերը հնարավորություն ստացան մշտական բնակության մեկնել պատմական հայրենիք և օգտվեցին այդ հնարավորությունից. այժմ նրանց միայն մեկ երրորդն է մնացել Լոռու մարզում՝ մոտ 2 հազար մարդ: Ոչ պաշտոնական տվյալներով Հայաստանից մեկնել է հույների 80 տոկոսը։ Վանաձորի հունական համայնքը նախկին 800-ի փոխարեն 200 մարդ է հաշվում: Լոռու մարզկենտրոնում գործում է հունական մշակութային կենտրոն՝ «Էլպիդաե (Հույս) անվամբ, որտեղ հույն, և ոչ միայն հույն, երեխաները հունարեն են սովորում: Ընդհանրապես, մայրենի լեզվի իմացությունն այտեղ հիմնախնդիր է. դարեր շարունակ հայերի հետ Հայաստանում բնակվելով, հույները «հայացելե են՝ խոսում են, հիմնականում, միայն հայերեն, հաճախում հայկական դպրոցներ, հաճախ նաև՝ հայկական կամ ռուսական եկեղեցի, քանի որ հունական եկեղեցի այստեղ չկա: Ալավերդում գործում է հունական բժշկական կենտրոն, որը դեղորայք և բուժսարքավորումներ ստանում է Հունաստանից, իսկ անվճար բուժօգնություն է ցուցաբերում՝ բոլոր ցանկացողներին: Ալավերդում է բնակվում ՀՀ հունական համայնքների միության նախագահ Նիկոլայ üեոýանովը: Այստեղ վերջերս կբացվեց «Արգոնավտե նորակառույց հունական կենտրոնը: «Էլպիդաե կենտրոնը հովանավորվում է Հունաստանի կողմից, տարածքը հատկացրել է «Արմենտելըե, ողջ ունեցվածքը՝ համակարգիչներ, գույք, գրականություն, երաժշտական գործիքներ և այլն՝ հունական կազմակերպությունների նվերն է: Ղեկավար Արկադի Խիտարովը պնդում է, որ Վանաձորում մնացած հույներն այն լքելու մտադրություն այլևս չունեն. «Գնացողը գնացել է, մնացել են հիմնականում ծերեր, որոնք ոչ մի դեպքում չեն մեկնի Հունաստան մշտական բնակության՝ ինչքան էլ որ նրանց այնտեղ գտնվող հարազատները, որդիները համոզեն: Հիմնականում խառ ամուսնության արդյունքում առաջացած ընտանիքներ են մնացել, որտեղ հայրը կամ մայրն արմատներով հույն են, բայց այդ մասին հաճախ մոռանում ենե: Կենտրոնում համակարգչային և հունարենի խմբակ կա (պոնտական բարբառը, որով խոսում են, էապես տարբերվում է հունարենից), սակայն այստեղ հաճախող հայ երեխաների թիվն ավելի մեծ է, քան հույներինը: Հունարենի ուսուցիչն էլ հայ է՝ Թագվոր Համբակումյանը, Հունաստանից է եկել և հունարեն լավ գիտի: Թեև ազգային, կրոնական տոները Հունաստանում շատ են, Վանաձորում բնակվող հույները չունեն եկեղեցի, քահանա և նշում են այն տոները, որոնց մասին հիշում են: Սակայն, չնայած այն բանին, որ մատերի վրա կարելի է հաշվել Վանաձորում մնացած մաքուր հունական ընտանիքներին, ազգային հիմնական տոները՝ Զատիկ, Սուրբ Ծնունդ, Անկախության օր, նշվում են հնարավորինս շուքով. միջոցառումներ են կազմակերպվում կենտրոնում, տոնակատարություններ: Անգամ, երբ Հունաստանի ýուտբոլի հավաքականը դարձավ Եվրոպայի չեմպիոն, կենտրոնի սաները հայկական և հունական միացված դրոշները բարձրացրին Վանաձորին մոտակա ամենաբարձր լեռան՝ 3083 մետր բարձրություն ուեցող Մայմեխի գագաթն ու ամրացրին այնտեղ: «Մեր հունարենի ուսուցիչը նաև լեռնագնաց է, լեռնային էքսկուրսիաների հանդեպ նրա սերը փոխանցվել է նաև կենտրոն հաճախող երեխաներինե,- կատակում է Ա. Խիտարովը: Ի տարբերություն այլ բնակավայրերի, որտեղ հույներ են բնակվում, Լոռու մարզի Կողես և Յաղդան գյուղերը, կարելի է ասել, կատարելապես հունական գյուղեր են եղել ժամանակին: Ստեփանավանից Յաղդան տանող ճանապարհն այնքան ամխիթար վիճակում է գտնվում, որ բնակավայրերն իրարից բաժանող 17 կիլոմետրը հարկ է անցնել անհամեմատ ավելի մեծ ժամանակաընթացքում, քան հարկավոր կլիներ, եթե այն փոքր ինչ ավելի բարեկարգ լիներ: Նույնանման «չարչրկվածե ճանապարհով ես ստիպված նաև Յաղդանից Կողես հասել: Կողեսի գյուղապետ Արայիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 15 տարուց ավելի այն չի նորոգվել, իսկ այսպիսի վիճակում է հայտնվել 1988-ի երկրաշարժից հետո, երբ երկաթուղով բերված շինանյութն այստեղով է տեղափոխվել Ստեփանավան: Գյուղացիները հուսով են, որ «Լինսիե հիմնադրամի նոր ծրագրով միջոցներ կհատկացվեն գյուղ տանող ճանապարհը վերանորոգելու համար: Իսկ հունական կառավարության կողմից Լոռու մարզին հատկացված 75 հազար եվրոյով նաև այս գյուղերում գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման, վերանորոգման, ջրագծի անցկացման աշխատանքներ կկատարվեն: Կողեսը, ինչպես նաև Յաղդանը, շատ հին գյուղ է: Այդ մասին են վկայում Յաղդանի հին, «տանիքաձևե կամուրջը և Կողեսի հնագույն խաչքարերը: Սկզբնապես չորս բնակատեղի է եղել, կողք-կողքի. այսպես է բացատրում գյուղապետը «Կողեսե տեղանվան առաջացումը: Մինչ այժմ էլ գյուղը 4 գերեզմանատեղի ունի: 250 տարի առաջ այստեղ վերաբնակված հույները հայկական գյուղերը դարձրել են հունական. հայեր ընդհանրապես չեն եղել: Իսկ այժմ Յաղդանի 250 բնակչից միայն 70-ը, Կողեսի 400 բնակչից՝ 50-նն է (13 ընտանիք) հույն: Ա. Ներսիսյանը 1989թ.-ից՝ 22 տարեկանից, ղեկավարում է գյուղը, այլ թեկնածու չի եղել երբևէ: Գյուղում հիմնականում զբաղվում են երկրագործությամբ, կարտոýիլ են ցանում, իսկ անասնապահությունը երբեք համայնքի տնտեսության առաջատար ճյուղը չի եղել. հիմա գյուղում 75 կով կա, ամեն երկու ընտանիքում, միջին հաշվով, մեկ կով: Սակայն անասնապահությանը զարկ տալու միտում է զգացվում, քանի որ այստեղ ցանված կարտոýիլն անմրցունակ է դարձել շուկայում: Սնկային հիվանդությունների պատճառով կարտոýիլագործության ծախսերն այստեղ ավելի են, քան հարևան Տաշիրի տարածաշրջանում: Ոռոգումն էլ սահմանափակ է, հավելյալ պարարտացման կարիք է զգացվում: Ժամանակին այստեղ աճեցված կարտոýիլը, գյուղապետի հավաստմամբ, տեղափոխվում էր Վրաստան, անգամ Բաքու և, Կասպից ծովով, Միջին Ասիա, սակայն հիմա մեծ ինքնարժեքն անմրցունակ է դարձրել այն: Ա. Ներսիսյանը հպարտությամբ է նշում, որ սեփականաշնորհումից հետո գյուղի 300 հա վարելահողերն ամբողջությամբ մշակվում են, իսկ հարկերի հավաքման ցուցանիշը միշտ տատանվում է 80-90 տոկոսի սահմաններում, ինչն, անշուշտ բարձր ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ մարզի 113 համայնքների մեկ երրորդում այն հազիվ 30 տոկոսի է հասնում: Գյուղացիները մշակում են հողը, շահույթ ստանում՝ առաց դժվարության կատարում հարկային պարտավորությունները: Գյուղապետի խոսքերով՝ «Ոչ մի անգամ որևէ մեկի դուռը չեմ գնացել, չեմ համոզել, որ հարկը մուծիե: Հարկերի հավաքման նման բարձր մակարդակը թույլ է տալիս, որ թեև ոչ մեծ, բայց օգտակար բազում գործեր կատարի գյուղապետարանը՝ բնակիչերի խմելու ջրի պարտքերը մարի, ներդրում կատարի դպրոցի վերակառուցման գործում կամ մարզկետրոնում սովորող միակ ուսանողին օգնության ձեռք մեկնի, հովանավորի բազմազավակ ընտանիքներին ու դպրոցի գերազանցիկ աշակերտներին: üոնդային բյուջեում անգամ անձեռնմխելի գումար կա, որով, առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստվում են վերակառուցել 1947թ. կառուցված գյուղապետարանի շենքը, որ միաժամանակ նաև գրադարանն ու գյուղի ակումբն է: Սակայն Կողեսի իրական հպարտությունը՝ հինավուրց երեք հսկա խաչքարերն են, մահարձաններ՝ նվիրված Տուտիկ իշխանի, 1241թ. մոնղոլ- թաթարների դեմ կռվում զոհված, երեք որդիների հիշատակին: Խաչքարերի վրա գրված են իշխանազնների անունները: Այս խաչքարերն են պատկերված մարզի քարտեզում՝ գյուղի անվան կողքին, նրա խորհրդանիշն են դարձել: Գյուղում խաչքարեր շատ են եղել, եղել է նաև եկեղեցի, որն ամենամեծն ու աչքի ընկնողն է եղել շրջակա գյուղերի մեջ, սակայն խորհրդային տարիներին՝ 50-ականերին, եկեղեցու սրբատաշ քարերն ու խաչքարերն օգտագործվել են դպրոցի, անասնագոմերի շինարարության համար: «Գոմ չկա, որի հիմքում, կամ պատերի մեջ խաչքար չլինիե,- ասում է գյուղապետը: Կողեսի, 90-ականների ծանր, անլույս տարիների հետևանքով, բավականին նոսրացած հունական համայնքը հաշտ ու համերաշխ է ապրում իր հայ հարևանների հետ: Նրանք գրեթե չեն տարբերվում հայերից, խոսում են հայերեն, շատերն անգամ հունարեն չգիտեն կամ մինչև վերջերս չեն իմացել: Գյուղի դպրոցի հիմնական առարկաները 4 հույն ուսուցիչներն են դասավանդում, անգամ հայոց լեզվի և գրականության ուսուցիչը հույն է: Իլյա Տրանդոýիլովը, որը մինչ վերջերս հունարեն լեզուն չգիտեր, սովորել է Վանաձորի Պետական մանկավարժական ինստիտուտում, 1979թ. ավարտել ու երկար տարիներ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատում գյուղում: Նրա աղջիկը՝ Աýինան, նույնպես սովորում է բուհում, դարձյալ՝ բանասիրական բաժնում: Մայրը հայ է, իսկ հայրն իրեն համարում է և՛ հույն, և՛ հայ: Նա նախ հունարեն է սովորել իր ազգական Կոլյա Թեոýանովից, հետո վերապատրաստական կուրսեր է անցել և այժմ Ստեփանավանում էլ մայրենի լեզուն է դասավանդում: «Մենք մեծացել ենք հայերի մեջ, հայեցի դաստիարակություն ստացել, տանը միշտ խոսել հայերեն և ոչ մի անգամ մեր ազգային պատկանելության տարբերությունը չենք զգացել: Միայն, երբ քննություն էի հանձնում բուհ ընդունվելու համար, բոլորը զարմացել էին, որ հույնն ուզում է ընդունվել բանասիրական ýակուլտետ: 1986 թ.-ից եմ սկսել հունարեն սովորել, ցանկացել եմ, որ երեխաներս էլ իմանան՝ մտածելով, որ մի օր պետք կգաե,- ասում է Իլյա Տրանդոýիլովը: Նա 4 անգամ եղել է Հունաստանում, Աթենքում, շրջել բոլոր տեսարժան վայրերը, սակայն, ինչպես ինքն է ասում, մշտական բնակության համար այնտեղ տեղափոխվելու մասին անգամ չի մտածում: Ժամանակին Մադանը, որ գյուղ էր նախկինում, իսկ հիմա՝ Ալավերդու թաղամասերից մեկն է, Հայաստանի ամենամեծ հունաբնակ համայնքն էր։ Այստեղի նախ՝ հունական, այնուհետեւ՝ ռուսական դպրոցում սովորում էր մոտ 400 հույն երեխա։ Հիմա այստեղ էլ միայն ծերերն են մնացել: Ջահելները գնացել են Հունաստան: Խորհրդային Միության միակ հույն հերոս Կոնստանտին Խաջաեւը նույնպես այս գյուղից է եղել... Յաղդանում եղանք՝ երբ մի քանի օրից պետք է նշվեր հայկական Զատիկը: Ողջ գյուղն էր նախապատրաստվում տոնին, անգամ հույները, որոնք սեփական Զատիկը նշելու էին միայն մեկ ամիս անց: Յաղդանի ազգությամբ հույն գյուղապետ Վալենտինա Քերխանաջևան գյուղապետարանում տիրող եռուզեռի հետ կապված հարցին ժպիտով պատասխանեց. «Ձեր Զատիկին ենք նախապատրաստվումե... Իսկ ընդհանրապես, գյուղում վաղուց արդեն տարբերություն չեն դնում տոների «ազգային պատկանելությանե միջև՝ հավասարապես նշում են թե՛ հայկական, թե՛ հունական Զատիկը, երգում, պարում, մոմեր վառում գյուղի միակ՝ հունական եկեղեցում: Եկեղեցին սովորական տան է նմանվում, զանգակատուն չունի, միայն ինքնաշեն խաչն է հուշում, որ այն կրոնական հաստատություն է: Յաղդանն, ուր նախկինում միայն 4 հայ ընտանիք էր բնակվում, այժմ գրեթե հայկական է: Նախկին 1000-ի փոխարեն գյուղը միայն 250 բնակիչ ունի, իսկ դպրոցում միայն 4 հույն երեխա է սովորում. այստեղ ևս հիմնականում միայն ծերեր են մնացել: Սա հետևանք է հունական կառավարության քաղաքականության. երկրաշարժից հետո Հունաստան հրավիրված երեխաները հետ վերադարձան հատուկ տեղեկանքներով, որոնցով նրանց և ծնողներին մշտական բնակության իրավունք էր տրվում: Աղետից տուժած, ծանր վիճակում գտնվող Հայաստանից հեռանալու հնարավորությունը շատերին գայթակղեց, մանավանդ, որ հունական ինքնաթիռները կազմուպատրաստ սպասում էին նրանց. 60 ընտանիք մեկնեց: Չնայած, ինչպես ասում է գյուղապետը, եղան այնպիսիք, որոնք արտագաղթելուց հետո նորից վերադարձան հայրենի գյուղ: Իսկ 77-ամյա Կատերինա Տյուտյուկովան մտադիր չէ լքել իր, ինչպես ինք է ասում, առաջին հայրենիքը՝ Հայաստանը. «Երբ ջահել էի՝ չէի կարող, իսկ հիմա՝ չեմ ուզում գնալ այստեղիցե: Նրա որդիները, գրեթե բոլոր հարազատներն այժմ բնակվում են Հունաստանում, նյութապես աջակցում ծեր կոջը: Հարցին՝ «Հայկական, թե՞ հունական տոներն եք նշում, ինչպե՞ս են հարաբերությունները հայերի հետե, նա պատասխանեց, որ հայերի հետ հարաբերությունները այնպես է, ինչպես, ասենք, կլինեին, եթե իրենք էլ հայ լինեին, քանի որ վաղուց արդեն մոռացել են ազգային տարբեր պատկանելությունների մասին, մերվել: Նշում են, հիմնականում, հայկական տոները, քանի որ հունական տոների մասին շատ քիչ բան գիտեն, կամ գրեթե ոչինչ չգիտեն: Հույների մեծ մասի գյուղից հեռանալուց հետո այստեղ կյանքը շարունակվում է իր սովորական հունով: Այլ տեղերից, անգամ՝ մայրաքաղաք Երևանից, նոր, հայ ընտանիքեր են վերաբնակվում գյուղում՝ լքված տներում, սկսում հող մշակել, ընտանի կենդանիներ պահել: «Պատրաստ ենք ընդունել նրանց՝ ով կարգին մարդ է: Հնարավորություն ենք տալիս տեղավորվելու, ապրելու, ժամանակի ընթացքում ապացուցելու մեր հարևանը լինելու իր իրավունքը: Իսկ այն դեպքերում, երբ գտնում ենք, որ «նորեկըե չի արդարացնում մեր վստահությունը՝ կարգապահ կամ աշխատասեր չի՝ այստեղ մնալ նա չի կարողե,- վերաբնակվողներին «առաջադրվողե պայմանների մասին է ասում Վալետինա üիլիպովնան: Իսկ գյուղում վերաբնակվել ցանկացողներ քիչ չեն, քանի որ, ի տարբերություն շրջակա մյուս համայնքների, այստեղ գործազրկություն չկա, հարկերն էլ 90 տոկոսից ավելի են հավաքվում՝ շնորհիվ համայնքի ամենախոշոր և գրեթե միակ հարկատուի՝ «Հունայկաե ՍՊԸ-ի, որը վարձակալությամբ վերցրել ու մշակում է գյուղի համարյա բոլոր մշակովի հողատարածքները: Գյուղացիները, վարձավճարով հողը հանձնելով, թե՛ վարձավճարն են ստանում, թե՛ ինքներն էլ աշխատանքի պայմանագիր կնքում ՍՊԸ-ի հետ և, համապատասխանաբար, աշխատավարձ ստանում: Գյուղամիջում կանգնած յաղդանցի երիտասարդներից մեկը, ի պատասխան հարցիս, զարմացավ, թե ինչ առանձահատկություն կարող էր ունենալ իր հարևանը, թեև ազգությամբ նա հույն է: Իսկ նրա ընկերը ժպիտով հայտարարեց, որ այսուհետ գյուղում հնարավոր են նաև «ազգամիջյան բախումներե. «Մենք մոռացել էինք այն մասին, որ ապրում ենք հույների հետ կողք-կողքի: Դուք եկաք ու հիշեցրեցիք այդ մասինե: Ինչպես Լոռու մարզի մեկ այլ ազգային փոքրամասնություն՝ մոլոկանները, որոնք խստորեն պահպանում են իրենց ազգային և կրոնական առանձնահատկությունները, հունական համայնքը նույնպես Հայաստանն իր հայրենիքն է համարում: Սակայն, ի տարբերություն կարծես առանձին կղզյակում ապրող մոլոկանների, հույերն ավելի սերտ կապերի մեջ են իրենց հայ հարևանների հետ հաջողությամբ մերվել են նրանց հետ ու յուրային դարձել: Այստեղ իրենց դերն ունեն թե՛ մեծ թվով խառն ամուսնությունները, թե՛ այն, որ խոսում են նրանք հիմնականում հայերեն, և, թերևս, երկու ժողովուրդների շատ բաներում՝ համանման ճակատագրերը:

© 2009 ARMENPRESS.am