Վրաստանում նախկինի պես արգելափակված են Ռուսաստանի հեռուստաալիքները եւ Համացանցի ru գոտին

00:00, 21 Օգոստոս, 2008
ՄՈՍԿՎԱ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը շարունակում Է լիովին վերահսկել երկրի տեղեկատվական տարածությունը, Ռուսաստանի հեռուստաալիքները մնում են արգելափակված: Այս մասին այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել Է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Իգոր Լյակին üրոլովը: Դրանով իսկ ռուսաստանցի դիվանագետը կրկին հավաստել Է Վրաստանից ստացվող այն տեղեկատվությունը, որ «Վրաստանի իշխանությունները գործնականում լիովին վերահսկում են երկրի տեղեկատվական տարածությունըե: «Արգելափակված են Ռուսաստանի բոլոր հեռուստաալիքները,- նշել Է նա:- Վրաց-հարավօսական հակամարտության գոտում իրադարձությունների մենատիրական լուսաբանման իրավունքը տրված Է Վրաստանի «Ռուսթավի-2ե, «Ալանիաե հեռուստաընկերություններին եւ «Վրաստանի հանրային հեռուստատեսությանըե: «Հաճախակի հեռարձակվում են CNN-ի եւ BBC-ի նորությունները, հաճախ սխալ թարգմանությամբե,- հավելել Է Լյակին üրոլովը: Համացանցում արգելափակված Է մուտքը ru դոմենային գոտի եւ դրա վկայակոչումները:

© 2009 ARMENPRESS.am