Աշխարհում հրեաների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել Է 70 հազարով

00:00, 1 Հոկտեմբեր, 2008
ՄՈՍԿՎԱ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ տարվա ընթացքում հրեաների թիվն աշխարհում ավելացել Է 70 հազարով եւ այժմ կազմում Է 13,3 մլն: Այդ մասին հաղորդել Է Նորությունների հրեական գործակալությունը՝ վկայակոչելով «Եդիոտ Ահրոնոտե թերթը: Ըստ գործակալության տվյալների՝ հրեաների թիվն ավելացել Է հիմնականում Իսրայելում բնակչության բնական աճի հաշվին: Ներկայում 5,5 մլն հրեաներ ապրում են Իսրայելում, 5,3 միլիոնը՝ ԱՄՆ-ում: Ի լրումն «Սոխնուտե գործակալությանը, հաղորդել Է, որ եւս մոտ 1,5 մլն ամերիկացի հրեաներ սերում են խառն ամուսնություններից եւ իրենք իրենց հրեաներ չեն համարում: Այդ կապակցությամբ Հրեական գործակալության ղեկավար Զեեւ Բելսկին անհանգստություն Է հայտնել հրեաների ձուլման բարձր տեմպերից: Հրապարակված տվյալների համաձայն՝ ներկայում üրանսիայում ապրում են 490 հազար հրեաներ, Կանադայում՝ 375 հազար, Մեծ Բրիտանիայում՝ 295 հազար, Ռուսաստանում՝ 215 հազար, Արգենտինայում՝ 183 հազար, Ավստրալիայում՝ 107 հազար, Բրազիլիայում՝ 96 հազար հրեաներ:

© 2009 ARMENPRESS.am