Սահմանային սյուները դառնում են անվտանգության երաշխիք. վարչապետը՝ սահմանազատման մասին

13:00, 7 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանազատման աշխատանքների արդյունքում տեղադրվող սյուներն անվտանգության երաշխիքների սյուներ են:

«Արմենպրես»հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թե ինչո՞ւ են գնացել սահմանային սյուները տեղադրելու ճանապարհով՝ վարչապետը պատասխանեց. «Որովհետև սահմանային սյուները տեղադրվում են իրավական հենքի վրա: Եվ այդ սահմանային սյուները դառնում են անվտանգային երաշխիք Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես  ՀՀ-ի համար»:

Փաշինյանը հիշեցրեց՝ երկար ժամանակ խոսել է այն մասին, որ գտնվում ենք մի իրավիճակում, որ անվտանգության երաշխիքներ չկան: Հետևաբար` այս պայմաններում վարչապետը կարևորեց անվտանգության երաշխիքներ ստեղծելը:

«Սահմանազատում ենք անում, բայց դա նպատակը չէ, սահմանազատման նպատակն է իրականացնել անվտանգության երաշխիքների ձևավորում: Եվ սահմանային սյուները անվտանգության երաշխիքների սյուներ են, անվտանգության սյուներ են»,-ասաց նա:

 

 


© 2009 ARMENPRESS.am