ԶԼՄ-ներում և սոցցանցերում տարածվող տեսանյութի անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ

09:22, 7 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է․

«ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է:

Կոչ ենք անում զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց»:


© 2009 ARMENPRESS.am