Քարվաճարի շրջանում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել

18:23, 3 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճարի շրջանում ավտովթարի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս չորսը վիրավորվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ տեղեկությունների ՝ միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած և մոտակա ռազմաբժշկական հաստատություն տարհանված մյուս զինծառայողները գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Նշվում է, որ ծառայությունից դուրս տեղի ունեցած ավտովթարի փաստով քննություն է տարվում:

 


© 2009 ARMENPRESS.am