Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս. Սուրենյան

15:32, 1 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի  կենտրոն»–ը տեղեկացնում է, որ ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր մինչև 1 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից ավել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ընդգծել է. «Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս»:


© 2009 ARMENPRESS.am