Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում պլանային ջրանջատումներ են սպասվում

11:34, 1 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում  մայիսի 2, 3-ին պլանային ջրանջատումներ են սպասվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը:

Պլանային աշխատանքներով պայմանավորված մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-3-րդ զանգվածների, Աղաբաբյան  փողոցի  ջրամատակարարումը, ինչպես նաև՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Մուշ թաղամասի և Անդրանիկի փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


© 2009 ARMENPRESS.am