Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով

11:40, 30 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 6 մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել Աֆղանստանի արևմտյան Հերաթի նահանգում մզկիթի վրա հարձակման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է աֆղաստանյան Pajhwok գործակալությունը։

Հարձակումն իրականացրել է հրաձգային զենքով զինված մի տղամարդ։ Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության խոսնակի՝ տղամարդը կրակ է բացել հավատացյալների վրա, որոնք Գոզարայի շրջանում մասնակցում էին երեկոյան աղոթքի։

Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։


© 2009 ARMENPRESS.am