Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում

10:47, 30 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 29-ին Միներալնիե Վոդի-Երևան չվերթով վերադարձել և Մաշտոցի բաժին ներկայացել 2023 թ. նոյեմբերի 16-ից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) հոդվածների մեղադրանքով հետախուզվող 27-ամյա Բաբկեն Ե.-ն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


© 2009 ARMENPRESS.am