ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

21:59, 29 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ապրիլի 26-ին, ժամը 4-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 25-ամյա Սեմեն Բ.-ն: Նա 2022 թ. նոյեմբերի 2-ից ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց նմանակների ապօրինի արտադրության, վաճառքի կամ փոխադրման մեղադրանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խափանման միջոցը է ընտրվել կալանքը։

Նշվում է, որ հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


© 2009 ARMENPRESS.am