Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

23:32, 23 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով եզրափակվեց ավանդական ջահերով երթը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ջահերով երթն այս տարի անցկացվեց  «Զարկ, երբ հալածում են քեզ» խորագրով:

Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից Ամիրյան պողոտայով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղից էլ  Կիևյան փողոցով հասան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված երթն ամեն տարվա նման ավարտվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով:

[gallery id= 67891]

Ջահերով երթը հայ ժողովրդի պահանջատիրությունը խորհրդանշող ամենամյա միջոցառում է:

 


© 2009 ARMENPRESS.am