Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
14:46, 20 Ապրիլ, 2024ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան և Եգիպտոսը մշտապես համակարգում են Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելուն ուղղված ջանքերը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ ամփոփելով Եգիպտոսի իր գործընկեր Սամեհ Շուքրիի հետ Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքները:
«Մենք մանրամասն քննարկել ենք Գազայում ստեղծված բարդ իրավիճակը և այն ջանքերը, որոնք կարող են ձեռնարկվել հումանիտար օգնություն հասցնելու ուղղությամբ: Մենք Եգիպտոսի հետ շուրջօրյա համակարգում ենք այդ հարցի շուրջ գործողությունները», - ասել է Ֆիդանը:
© 2009 ARMENPRESS.am