Արման Ծառուկյանն առավելության է հասել Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ

08:19, 14 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խառը մենամարտերի UFC-300-ի շրջանակներում կայացավ Արման Ծառուկյանի և Չարլզ Օլիվեյրայի հավակնորդական մենամարտը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում կայացած UFC-300 երեկոյի մենամարտերից մեկում` Ծառուկյանը մրցելով Օլիվեյրայի հետ առավելության հասավ երեք ռաունդից հետո` մրցավարների որոշմամբ: Հայաստանը ներկայացնող Ծառուկյանը զիջել է միայն առաջին ռաունդում` առավելության հասնել հաջորդ երկուսում:

Արման Ծառուկյանն ունի 22 հաղթանակ և 3 պարտություն:

 


© 2009 ARMENPRESS.am