Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

12:05, 13 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկօրյա պաշտոնական այցով ապրիլի 15-ին Հայաստան Հանրապետություն կժամանի Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ղազախստանի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ նախագահ Տոկաևը պաշտոնական այցի շրջանակներում բանակցություններ կվարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Նշվում է, որ  այցի ավարտից հետո պետության ղեկավարը Երևանից գնալու է Ղազախստանի՝ հեղեղումների գոտում գտնվող շրջաններից մեկը:


© 2009 ARMENPRESS.am