Ֆրանսիայի դեսպանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է անվտանգային իրավիճակն ու այցելել Կապանի օդանավակայան

21:09, 11 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Սյունիքի մարզ այցի շրջանակում հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, նաև այցելել է Կապանի օդանավակայան: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանն այս մասին գրառում է կատարել ու լուսանկարներ հրապարակել X-ի իր միկրոբլոգում: 

«Հանդիպում Սյունիքի մարզպետ պարոն Ռոբերտ Ղուկասյանի հետ. անվտանգային իրավիճակ, ենթակառուցվածքների զարգացում, բժշկական համագործակցություն, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի հետ գործընկերություն»,–գրել է Օլիվիե Դըկոտինյին: 

Դեսպանը մարզպետի հետ այցելել է նաև Կապանի օդանավակայն:

 «Այց Սյունիքի մարզի Կապանի օդանավակայան, որը Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածք է»,–լուսանկարին կից գրել է Ֆրանսիայի դեսպանը:


© 2009 ARMENPRESS.am