Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը

12:57, 11 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են անցկացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Hurriyet-ը: 

Տեղեկության համաձայն՝ հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը և տարածաշրջանային այլ հարցեր:  


© 2009 ARMENPRESS.am