ԵԱՏՄ-ի մայիսի 8-ի նիստին Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է․ վարչապետ

15:35, 10 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«ԵԱՏՄ-ի մայիսի 8-ի նիստին Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է։ Երբ որոշում լինի, այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ կհայտարարենք»,-ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2024 թվականին Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) նշում է իր 10-ամյակը, և մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։

 


© 2009 ARMENPRESS.am