Հենրիխ Մխիթարյանն «Էմպոլի»-ի հետ խաղից հետո իր խաղաշապիկը նվիրել է հայ երկրպագուին

11:15, 2 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-«Էմպոլի» խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ինտեր»-ը Միլանում ընդունել էր «Էմպոլի»-ին և առավելության էր հասել 2:0 հաշվով:

Խաղից հետո Մխիթարյանը մոտեցել է տրիբունայում գտնվող հայ երկրպագուին, ով կանգնած է եղել հայկական եռագույնով և նրան փոխանցել իր խաղաշապիկը:

 

 


© 2009 ARMENPRESS.am