Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

12:38, 30 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից:

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի ներկա իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հիմնված Հայաստանի, Ռուսաստանի  և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնությունների վրա։

 


© 2009 ARMENPRESS.am