Չավի Ալոնսոն ևս մեկ մրցաշրջան կմնա Լևերկուզենի «Բայեր»-ում

14:42, 29 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական «Բայեր »-ի գլխավոր մարզիչ Չավի Ալոնսոն որոշում է կայացրել ևս մեկ մրցաշրջան մնալ ներկայիս ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, առաջիկա շաբաթվա ընթացքում Ալոնսոն անձամբ կհայտարարի այդ մասին:

Ավելի վաղ լուրեր կային, որ անգլիական «Լիվերպուլ»-ը մրցաշրջանի ավարտից հետո, երբ թիմից կհեռանա Յուրգեն Կլոպը, ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնում է հենց Ալոնսոյին, ով ժամանակին հանդես է եկել «կարմիրների» կազմում:

Ընթացիկ մրցաշրջանում «Բայեր»-ը գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը և 10 միավոր ավելի ունի 2-րդ տեղում ընթացող «Բավարիա»-ից:


© 2009 ARMENPRESS.am