Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

20:07, 28 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը կգործուղվի Սկոպյե՝ (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության պատվիրակության կազմում Հյուսիսային Մակեդոնիայում կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկմանը մասնակցելու համար:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:

Պատգամավորը Հյուսիսային Մակեդոնիա կգործուղվի 2024 թվականի ապրիլի 21-26-ը:


© 2009 ARMENPRESS.am