ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

16:37, 28 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ներկայացուցիչները մարտի 28-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ 

Untitled.png (124 KB)

IRI-ի ներկայացուցիչները ԿԸՀ աշխատակազմին են ներկայացրել իրենց իրականացրած հետազոտության արդյունքները, որտեղ ի թիվս այլ պետական գերատեսչությունների, անդրադարձ կա նաև ԿԸՀ-ի վերաբերյալ։

Ըստ հարցվողների պատասխանների՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է։

Ըստ կից գծապատկերի՝ 2023-ի դեկտեմբերին հարցվածների 52%-ը գոհ է եղել ԿԸՀ աշխատանքից։

 


© 2009 ARMENPRESS.am