Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին

21:44, 27 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել երկրից արտաքսել մեկ ռուս դիվանագետի՝ նրան հայտարարելով պերսոնա նոն գրատա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հաղորդել է հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքը։

Ռուս դիվանագետին հանձնարարվել է լքել Լատվիան մինչև ապրիլի 10-ը։


© 2009 ARMENPRESS.am