ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը հավանություն է տվել Կոսովոյի անդամակցությանը Եվրոպայի խորհրդին

21:19, 27 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հանձնաժողովը հանդես է եկել Կոսովոյի Հանրապետության՝ Եվրախորհրդի կազմում մտնելու օգտին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը Փարիզում առաջարկել է Կոսովոյին հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ դառնալ»,- ասվում է ԵԽԽՎ պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հաջորդ քայլերը լինելու են ապրիլի 18-ին սպասվող վեհաժողովում լիագումար քննարկումներն ու քվեարկությունը։

Փարիզում կայացած ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում քննարկվել է կազմակերպությանը Կոսովոյի Հանրապետության անդամակցության Պրիշտինայի դիմումը։ Զեկուցողը խորհրդարանական Դորա Բակոյանիսն էր, ով Հունաստանի արտաքին գործերի նախարարն էր այն ժամանակ, երբ Պրիշտինան Բելգրադից անկախություն հռչակեց 2008 թվականին։ 


© 2009 ARMENPRESS.am