PKK-ի կողմնակիցները հարձակում են գործել Գերմանիայում Թուրքիայի հյուպատոսության վրա

11:04, 27 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցները քարեր են նետել Գերմանիայի Հաննովեր քաղաքում գտնվող թուրքական հյուպատոսարանի շենքի ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Մարտի 24-ին էլ PKK կողմնակիցների և ծագումով թուրք Բելգիայի քաղաքացիների միջև ծեծկռտուքով ուղեկցվող միջադեպեր են տեղի ունեցել Բելգիայում։


© 2009 ARMENPRESS.am